Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է․ նրա մոտ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված ոստիկաններին

22:00, կիրակի, 23 սեպտեմբերի, 2018 թ.
Ինքնասպանություն Արարատի մարզում․ 55-ամյա տղամարդը ծիրանի ծառից կախվել է․ նրա մոտ հայտնաբերվել է երկտող՝ ուղղված ոստիկաններին

Երեկ, սեպտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 07։50-ի սահմաններում Ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի գյուղերից մեկում ծառից կախված դի կա։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի բնակչի տանը հայտնաբերել են 55-ամյա Շահեն Գ․-ի դին՝ ծիրանի ծառից կախված վիճակում։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի մոտ հայտնաբերվել է նամակ, որտեղ մասնավորապես գրված է եղել․ «5 ամիս է տառապում եմ անքնությամբ, ներվային համակարգս շարքից դուրս է եկել, ոչ մեկին չմեղադրեք, հարգելի ոստիկաններ»։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

20792 | 1
Facebook