Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի խոցման համար մեղադրել է Իսրայելին

13:20, երեքշաբթի, 18 սեպտեմբերի, 2018 թ.
ՌԴ ՊՆ-ն Իլ-20-ի խոցման համար մեղադրել է Իսրայելին

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իսրայելցի իր գործընկեր Ավիգդոր Լիբերմանի հետ քննարկել է ռուսական Իլ-20 ինքնաթիռի խոցման հետ կապված միջադեպը, որի հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել, հաղորդում է RT-ն:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Սիրիայի հակաօդային պաշտպանության ուժերն Իսրայելի հրթիռակոծությանը պատասխանելու փորձի ժամանակ խոցել են ռուսական Իլ-20 ինքնաթիռը:

«Իսրայելի ռազմաօդային ուժերի անպատասխանատու գործողությունների հետևանքով 15 ռուս զինծառայող է զոհվել»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Շոյգուն հայտարարել է, որ ռուսական ինքնաիթիռ խոցման և անձնակազմի մահվան համար մեղավոր է իսրայելական կողմը: Լիբերմանի հետ զրույցում նա նաև ասել է, որ ՌԴ ՊՆ-ն «իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել»:

6094 | 2
Facebook