«Ինչո՞ւ, մեր ո՞ր մեղքի համար». Լևոն Տեր-Պետրոսյանի ուսուցչուհու նամակը
Սվետլանա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կցանկանայի մեջ բերել անչափ հուզիչ մի նամակից հատված, որը այն տարիներին Լևոն Տեր-Պետրոսյանին էր հղել նրա ուսուցչուհին .«...ինչպե՞ս չես կարողանում տեսնել, թե ինչ է կատարվում շուրջդ, ինչպես է տառապում մի ժողովուրդ, որը սեփական արյան գնով քեզ գահի արժանացրեց, որ այսօր այդ նույն ժողովուրդը հեծծի քաղցից ու աղքատությունից: Մեզ դարձրել ես ընչազուրկ, բառիս ամենալայն իմաստով: Քեզ հայտնի է, թե մեր թոշակը, թե հարկ ու տուրքը, թե դեղերի արժեքը, ինչու՞ չեք տեսնում ժողովրդի ընչազուրկ վիճակը... Նորություն չէ,որ ասում են 2950 դրամ թոշակ 50 տարվա աշխատանքի դիմաց և այսքան բարձր հարկ ու տուրքեր: Էներգիայի վարձը, որը ինչպես քննադատվեց Ազգային ժողովում, վաճառվում է ինքնարժեքից 14 անգամ ավելի: Լսվա՞ծ բան է: Ինչու՞, մեր ո՞ր մեղքի համար...Մի՞թե խելքը գլխին մեկը չկար Ակադեմիայում, համալսարանում, որ Հրանտ Բագրատյանին վստահեցիր հանրապետրության ներկան ու ապագան: Ժողովուրդը չգիտի, թե ինչպես որակի նրան: Սմբատ Հովսեփյան |