Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց. ուղիղ միացում

15:35, շաբաթ, 02 հունիսի, 2018 թ.
Մասիսի քաղաքապետն ազատ արձակվեց. ուղիղ միացում

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրից: Նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը հայտարարեց, որ ձերբակալումը ճանաչվել է ապօրինի, կալանքի կիրառումը մերժվել է:

Հիշեցնենք՝ «Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ սույն թվականի ապրիլի 22-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում տեղի ունեցած դեպքով խուզարկություն է կատարվել Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի հայրական տանը, որտեղ նաև նրա եղբայրը՝ Գոռ Համբարձումյանն է ապրում:

Նշվում էր, որ այդ օրն անհայտ անձինք ծեծել են բողոքող ցուցարարներին, որոնք ցանկացել են ճանապարհ փակել: Ապա կրակոց են արձակել ցուցարար քաղաքացիներից մեկի ուղղությամբ: Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ ցուցարարների վրա հարձակվողներին ղեկավարել է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը: Շրջանառվում էր նաև քաղաքապետի անունը:

Խուզարկությունից հետո 5 անձ ձերբակալվել էր. վերջիններին մեղադրանք էր առաջադրվել:

Տեսանյութը՝ Ա1+-ի
17496 | 7
Facebook