Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սերժ Սարգսյանը հանդիսանում է Արցախի գլխավոր մարտահրավերը». Արմեն Գրիգորյան

20:00, հինգշաբթի, 26 ապրիլի, 2018 թ.
«Սերժ Սարգսյանը հանդիսանում է Արցախի գլխավոր մարտահրավերը». Արմեն Գրիգորյան

Արմեն Գրիգորյանը, հանրահավաքի ժամանակ սկսելով ելույթը, նշեց, որ այն կնվիրվի Արցախի և այս շարժման հետ կապված ընդհանուր հարցերին:

«Ես ուզում եմ դիմել արցախցիներին, որ իրենց քննարկումներում ելակետ ընդունեն այն հանգամանքը, որ Ս. Սարգսյանը հանդիսանում է Արցախի գլխավոր մարտահրավերը, նրա կառավարման օրոք արտագաղթել է 370 հազար քաղաքացի, 1 մլն քաղաքացի աղքատության մեջ է ապրում, այսպես էլի մի շարք խնդիրներ, որոնք հաշվի առնելով, կարելի է նշել, որ այս շարժումը չեզոքացրել է Արցախի գլխավոր վտանգը՝ Ս. Սարգսյանին: Ազատ հայաստանը հանդիսանում է Արցախի գլխավոր անվտանգության երաշխիքը, ազատ տնտեսությունը, մամուլը, քաղաքացիները ոչ միայն ՀՀ երաշխիքն են, այլ նաև Արցախինը: Նոր Հայաստանում հաշվի կառնվեն մի շարք կարևոր հանգամանքներ, արցախցիները թող համոզված լինեն, որ այս շարժումը ամրացնելու է հենց արցախցիների սահմանները, սա շարունակությունն է 88-ի պայքարի, որի նպատակն է մեծացնել քաղաքացիների անկախությունը, սա է ապագայի տեսլականը»:

7642 | 2
Facebook