Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու ԵԾ-ից. սցենարը պատրաստ է. «ՀԺ»

09:40, չորեքշաբթի, 14 մարտի, 2018 թ.
Երևանի ավագանու մարտի 19-ի նիստում ՀՀԿ-ն վրեժխնդիր է լինելու ԵԾ-ից. սցենարը պատրաստ է. «ՀԺ»

«Հայկական ժամանակ»-ը գրում է. «Երևանի ավագանու մարտի 19-ի նիստը «Երկիր ծիրանի» խմբակցության համար կարող է մղձավանջային լինել: ԱԺ նախկին պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գլխավորած խմբակցության անդամները առաջիկա նիստում օրակարգային երկու հարցերի զեկուցողներն են լինելու: Առաջինը Վազգեն Սարգյանի անվան փողոցը ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի անունով ավանակոչելու նախագիծն է՝ Վիլսոնի արձանը տեղադրելու հետ միասին. երկրորդը՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացիների հիշատակին արձան տեղադրելու նախագիծը:

Փետրվարի 13-ի սկանդալից հետո, երբ բռնության ենթարկվեցին «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները, ՀՀԿ-ականները որոշել են պատասխան ակցիա իրականացնել»:
     Մանրամասները՝ թերթի համարում:

3465 | 0
Facebook