Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ի՞նչ հիմքով է քրեական հետապնդում իրականացվում». Արթուր Սաքունց

13:30, երեքշաբթի, 13 մարտի, 2018 թ.
«Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ի՞նչ հիմքով է քրեական հետապնդում իրականացվում». Արթուր Սաքունց

«Մի միամիտ հարց ծագեց մոտս։
     Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ի՞նչ հիմքով է քրեական հետապնդում իրականացվում, ի՞նչ հիմնավորմամբ են մեղադրյալ ներգրավել։

Դեռ 2015թ֊ի հիմքով, թե՞ նոր փաստական հանգամանքներով։

Այս հարցն առաջացավ, այն հարցից, թե կալանքի և հետախուզման վերաբերյալ դատարանն ի՞նչ հիմքերով է որոշում կայացրել»,- «Ֆեյսբուք»-ում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Հիշեցնենք՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուքասզյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեն հետախուզում է հայտարարել՝ կապված 2016 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության (ՊՊԾ) գնդի վարչական շենքերն ու հարակից տարածքը զավթելու հետևանքով ոստիկանության 3 ծառայողների՝ Արթուր Վանոյանի, Յուրի Տեփանոսյանի և Գագիկ Մկրտչյանի սպանությունների գործով: Չուքասզյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նա արդեն երկրորդ տարին է ինչ ընդհատակում է գտնվում:

3007 | 0
Facebook