Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

2008 թվականի մարտի 4-ին սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները

10:20, կիրակի, 04 մարտի, 2018 թ.
2008 թվականի մարտի 4-ին սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները

2008 թվականի մարտի 4-ին, ՀՀ նախագահական ընտրության ցույցերից անմիջապես հետո, սկսվել են Մարտակերտի ռազմական ընդհարումները։ Այն 1994-ի Ղարաբաղյան պատերազմի զինադադարից ի վեր ամենաուժեղ կռիվն էր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի միջև։ Ադրբեջանը, փորձելով օգտվել Հայաստանում հայտարարված արտակարգ դրությունից, հարձակում է գործել Արցախի զինված ուժերի դեմ։ Նույն օրը, Ադրբեջանի նախագահ՝ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է ուժով ետ առնելու ազատագրված հողերը և գնել է ռազմական պետքեր և փամփուշտներ։

Ռազմական ընդհարումը

Մարտի 4-ին վաղ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են գործել Պաշտպանության բանակի մարտական դիրքերի ուղղությամբ Լևոնարխ գյուղի մոտ, Մարտակերտում։ Հարձակվողներին կարճ ժամանակով հաջողվել է գրավել Արցախի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող առաջնային հենակետային դիրքեր։ Սակայն մի քանի ժամից պաշտպանական բանակի ստորաբաժանումները դրանք ետ են գրավել։ Ադրբեջանցիները փախուստի են դիմել՝ թողնելով 8 դիակ և ռազմամթերք։ Հայերի կողմից վիրավորվել էին միայն երկուսը։ Ադրբեջանական կողմը հայտնել է միայն չորս զոհված զինվորի անուն, միաժամանակ պնդել, որ հայկական կողմը իբր տասներկու զոհ է տվել։

Ըստ պաշտոնական տեղեկատվության, այս ռազմական ընդհարման ժամանակ Ադրբեջանը գործածել է հրետանի։ Հրետանի են գործածել և Պաշտպանության բանակը՝ դիրքերը ետ գրավելիս‌:

10144 | 0
Facebook