Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Այս իշխանությունների հիմնական գործն ըմբոստ, հերոս մարդկանց երկրից քշելն էր». Արամ Մանուկյան

19:45, երեքշաբթի, 20 փետրվարի, 2018 թ.
«Այս իշխանությունների հիմնական գործն ըմբոստ, հերոս մարդկանց երկրից քշելն էր». Արամ Մանուկյան

«Երեսուն տարի առաջ Ազատության հրապարակը ցնցեց ամբողջ աշխարհը: Այս հրապարակում սկսվեց շարժում, որն սկիզբ դրեց սովետական իմպերիայի քայքայմանը, խարխլեց այդ կայսրության հիմքերը, խարխլեց նաև սոցիալիստական լագերի՝ Արևելյան Եվրոպայի երկրի հիմքը: Ղարաբաղյան ազատագրական շարժումն առաջնեկն էր ամբողջ այդ ազատական շարժումների: Այդ շարժումը ոչ միայն առաջինն էր իր սկզբով, այլ առաջինն էր իր մոբիլիզացիայով, իր կազմակերպվածությամբ, իր հումանիզմով, իր երկարակեցությամբ և առաջինն էր իր արդյունքով»,-այսօր, Ազատության հրապարակում Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված հանրահավաքի իր ելույթում ասաց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

Նա նշեց, որ «այս իշխանությունների հիմնական գործն ըմբոստ, հերոս մարդկանց երկրից քշելն էր, ինչը, փաստորեն, նրանց մոտ լավ էլ ստացվել է»:

Նշենք, որ տոնական հանրահավաքին նախատեսվում է պատմաբան Աշոտ Սարգսյանի՝ «Ղարաբաղյան շարժման պատմություն. 1988-1989» պատմագիտական աշխատության շնորհանդեսը։

Շարժմանը նվիրված նյութերի ցուցադրությունը կշարունակվի նաև փետրվարի 21-ին և 22-ին։

տեսանյութը` Ա1-ի
4047 | 0
Facebook