Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ում քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է ջանք դնել, որպեսզի Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ. սա է խնդիրը». Նիկոլ Փաշինյան

17:30, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«ՀՀ-ում քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է ջանք դնել, որպեսզի Սերժ Սարգսյանը չդառնա վարչապետ. սա է խնդիրը». Նիկոլ Փաշինյան

«Ինչպիսի՞ն կլինի «Ելք»-ի արձագանքը, եթե Սերժ Սարգսյանը ապրիլից հետո դառնա ՀՀ վարչապետ»,- «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարցրել է օգտատերերից մեկը՝ հիշեցնելով ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի նախկին հայտարարությունն, ըստ որի՝ անհրաժեշտության դեպքում պատրաստ են ժողովրդին մոբիլիզացնել՝ ծրագիրը խափանելու համար:

«Այո, պատրաստ ենք, բայց խնդիրը հետևյալն է՝ ՀՀ-ում քանի՞ քաղաքացի կա, որ ուզում է մոբիլիզացվել: Քանի՞ քաղաքացի կա, որ պատրաստ է ջանք դնել, որպեսզի չդառնա: Ինչպիսի՞ պատասխան եք ուզում, ասեմ՝ եթե դառնա, կինքնահրկիզվե՞մ, հա՞... «Ելք»-ը կփորձի ամեն ինչ անել, որ չդառնա»,- պատասխանել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավարը:

4285 | 0
Facebook