Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մեր հարևան պետություններում գնաճը և՞ս պայմանավորված է հարկերի ավելացմամբ». Զեյնալյանը՝ Ջավադյանին

13:30, երեքշաբթի, 23 հունվարի, 2018 թ.
«Մեր հարևան պետություններում գնաճը և՞ս պայմանավորված է հարկերի ավելացմամբ». Զեյնալյանը՝ Ջավադյանին

«Առանձին ապրանքատեսակների գների բարձրացման պատճառները և գնաճը մեղմելու հնարավորությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանին, հետաքրքրվեց, թե մեր հարևան պետություններում գնաճը և՞ս պայմանավորված է հարկային բեռի ավելացմամբ. «Արդյոք այդ երկրներում թոշակն ու աշխատավարձը չե՞ն բարձրացել: Հաջորդ հարցը՝ ապրանք վաճառողը կաշկանդվա՞ծ է արդյոք արժեք ավելացնելով: ՀՀ-ում արժեք ավելացնելու՝ օրենքով նախատեսված սահմանափակում կա՞ արդյոք, թե՞ ոչ»: ԿԲ նախագահն ասաց. «Շուկայական տնտեսությունում սահմանափակումներ չկան, կան չարաշահումներ, որոնք ինձ թվում է՝ պատժվում են ու կան մարմիններ, որ բացահայտում ենք դրանք: Ինչ վերաբերում է այդ երկրների նվազագույն աշխատավարձին, կենսաթոշակներին, վստահեցնում եմ, որ այդ ցուցանիշներով մենք գոնե լավագույնների մեջ ենք՝ բացառությամբ, եթե համեմատենք ՌԴ-ի միջին աշխատավարձի հետ: Թե Վրաստանի, թե Ադրբեջանի համեմատ մեր միջին աշխատավարձն ու կենսաթոշակն ավելի բարձր է»:

3417 | 0
Facebook