Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Քննարկել ենք, պատրաստ է, զուտ... այ էդ «զուտերը» նենց արեք՝ չլինի». վարչապետը՝ ԿԳ նախարարին

12:15, հինգշաբթի, 18 հունվարի, 2018 թ.
«Քննարկել ենք, պատրաստ է, զուտ... այ էդ «զուտերը» նենց արեք՝ չլինի». վարչապետը՝ ԿԳ նախարարին

ԿԳ նախարարը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի համալիր փոփոխությունները՝ պայմանավորված 2014-ից ԵՄ-ի՝ ՀՀ ԿԳ նախարարության հետ իրականացվող եվրոպական բարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով թրեյնինգային ծրագրով: Նախարարը խոսեց իրականացված քննարկումների, խորհրդակցությունների, վերջնական փուլում ձևավորված աշխատանքային խմբի մասին՝ նշելով, որ փաստաթուղթն ամբողջությամբ պատրաստ է: Նա մանրամասն ու երկար ներկայացրեց նախագծով առաջարկվող փոփոխությունները: «Օրենքը քննարկվել է նաև իրավաբանական տեսանկյունից ու այն վիճակում է, որ կարող ենք ներկայացնել ԱԺ քննարկմանը: Մի երկու օր պարզապես խնդրում ենք աշխատանքային իրավաբանական խմբագրումներ կան կառավարության աշխատակազմում՝ զուտ ձևակերպումների մասով»,- ընդհատելով նախարարի ելույթը՝ վարչապետն ասաց. «Այ էդ զուտերը նենց արեք, որ չլինի... Երկար քննարկել ենք, բերել ենք, զուտ, զուտ... Մինչև կառավարության նիստը հնարավոր չի՞ անել»,- ասաց Կարապետյանը:

5688 | 1
Facebook