Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մի հայ հոսպիտալացվել է

11:40, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
Ստավրոպոլում ավտովթարի հետևանքով հայ է զոհվել, ևս մի հայ հոսպիտալացվել է

Ռուսաստանի Ստավրոպոլի երկրամասի Արզգիրի շրջանում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկն՝ ազգությամբ հայ:

Ինչպես հայտնում է stav.kp.ru կայքը, միջադեպը տեղի է ունեցել «Բուդյոնովսկ-Արզգիր» մայրուղու վրա: «ՎԱԶ-211440» մեքենայի վարորդը, որը Հայաստանի բնակիչ էր, անհայտ պատճառներով դուրս է եկել մայրուղու երթևեկելի հատվածի հանդիպակաց գոտի, ինչի հետևանքով էլ բախվել է «ՎԱԶ-21102» մեքենային:

Հայ վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է: Հոսպիտալացվել է 3 մարդ՝ 27-ամյա հայ և Արզգիրի 54 ու 57-ամյա բնակիչներ:

Իրավապահներն ավելի ուշ պարզել են, որ մահացածն ընդամենը մեկ տարվա վարորդ է եղել:

12117 | 0
Facebook