Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«KENTRON.am». նոր լրատվամիջոց Հայաստանի առցանց միջավայրում

11:35, երկուշաբթի, 18 դեկտեմբերի, 2017 թ.
«KENTRON.am». նոր լրատվամիջոց Հայաստանի առցանց միջավայրում

Հայաստանում գործարկվել է նոր լրատվամիջոց, որը կգործի առցանց միջավայրում: Նոր լրատվամիջոցը կրում է KENTRON.am անվանումը: Կայքում ընթերցողները կարող են հետևել Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունների ամենօրյա լրահոսին, ինչպես նաև՝ միջազգային անցուդարձին, վերլուծական և ժամանցային բազմաբովանդակ նյութերին: Լուրերից բացի, կայքը կներկայացնի ժամանցային նյութեր տարբեր տարիքի ու նախասիրության ընթերցողների համար:
     Կայքը պատրաստված է ադապտացիոն տեխնոլոգիաներով և հեշտորեն հարմարվում է ինչպես համակարգչին, այնպես էլ՝ շարժական սարքերից օգտվող սարքերին և հարմարավետ է ընթերցման համար:
     Կայքն ունի նաև իր պաշտոնական էջերը «Ֆեյսբուք», «Ինստագրամ» և «Թվիթթեր» սոցիալական ցանցերում:

4845 | 0
Facebook