Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Յուրա Մովսիսյանը մոտ է «Լոս Անջելես» տեղափոխվելուն

12:45, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2017 թ.
Յուրա Մովսիսյանը մոտ է «Լոս Անջելես» տեղափոխվելուն

«Ռեալ Սոլթ Լեյք»-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը մոտ է MLS-ի նորաստեղծ «Լոս Անջելես» ակումբ տեղափոխվելուն։ MLS-ի կանոնակարգին համաձայն՝ դեկտեմբերի 12-ին «Լոս Անջելես»-ը հնարավորություն կստանա մնացած թիմերից իր կազմի համար 1-ական ֆուտբոլիստ ընտրել։ Մյուս թիմերն, իրենց հերթին, կարող են անձեռնմխելիություն տալ իրենց թիմի 11 ֆուտբոլիստներին: «Ռեալ Սոլթ Լեյք»-ը, սակայն, անձեռնմխելիների ցանկում չի ներառել Մովսիսյանին։ «Չիկագո Ֆայր» ակումբում հանդես եկող Դավիթ Արշակյանը նույնպես չի ներառվել իր թիմի անձեռնմխելիների ցանկում։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ երկու ֆուտբոլիստներն էլ կարիերան կշարունակեն «Լոս Անջելես»-ի կազմում:

3645 | 0
Facebook