Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Տիգրան Կիրակոսյանը՝ 2017-ի լավագույն սամբիստ. հայտնի են տարվա լավագույնները

19:35, չորեքշաբթի, 22 նոյեմբերի, 2017 թ.
Տիգրան Կիրակոսյանը՝ 2017-ի լավագույն սամբիստ. հայտնի են տարվա լավագույնները

Հայաստանի սամբոյի ֆեդերացիան հրապարակել է 2017-ի լավագույն մարզիկների, մարզիչների և մրցավարների անունները։ Տարվա լավագույն սամբիստ է ճանաչվել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, աշխարհի սուպերգավաթակիր 52 կգ քաշային Տիգրան Կիրակոսյանը։ Տարվա լավագույն մարզիչ է ճանաչվել Տիգրանի անձնական մարզիչ Աղասի Գալստյանը։ Տարվա լավագույն մրցավար է ճանաչվել Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ, միջազգային կարգի «Էքստրա» դասի մրցավար Էդուարդ Ասլանյանը։

Տարվա լավագույն մարզիկներ
Տարվա լավագույն մարզիկներ
Տարվա լավագույն մարզիչներ
Տարվա լավագույն մարզիչներ
Տարվա լավագույն մրցավարներ
Տարվա լավագույն մրցավարներ
4134 | 0
Facebook