Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Խակասիայում տաքսու վարորդը 5 տարի բռնաբարել և սպանել է հարբած աղջիկներին

16:15, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
Խակասիայում տաքսու վարորդը 5 տարի բռնաբարել և սպանել է հարբած աղջիկներին
     Խակասիայում մի շարք բռնաբարությունների և սպանությանների համար մեղադրանք է առաջադրվել 31-ամյա տաքսու վարորդին: Ինչպես ասվում է տարածաշջանի քննչական կոմիտեի կայքում, հանցագործի զոհ են դարձել աղջիկները, ովքեր գտնվել են ալկոհոլի ազդեցության տակ:
     Տեղի բնակչուհիների վրա հարձակումներն իրականացվել են 2013թ. գարնանից մինչև 2017թ. աշուն:
     ՔԿ-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ հանցանքն իրականացնելու համար տղամարդը վարձակալած մեքենաներ է օգտագործել, որոնցով ուղևորափոխադրման պատրվակով տեղափոխել է իր զոհերին:
     Հայտնի է առնվազն 6 հարձակման դեպքի մասին: Վերջինը տեղի է ունեցել այս տարվա սեպտեմբերի 2-ին: Տաքսու վարորդը մեքենան տարել է ամայի տեղ և մեքենայի մեջ բռնաբարել աղջկան: Աղջիկը դիմադրություն է ցուցաբերել, և այդ իսկ պատճառով նա որոշել է սպանել աղջկան, ապա մարմինը թաքցնել:
     Տղամարդու նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել «Բռնաբարություն՝ սպանության սպառնալիքով», «Բռնաբարություն», «Բռնաբարությամբ ուղեկցված 2 անձի սպանություն», ինչպես նաև «Սեռական բնույթի բռնի գործողություններ» և «Մահափորձ» հոդվածներով:
7500 | 0
Facebook