Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի». Լավրովը՝ ԼՂ կարգավորման մասին

12:30, երեքշաբթի, 21 նոյեմբերի, 2017 թ.
«Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի». Լավրովը՝ ԼՂ կարգավորման մասին
     ՀՀ և ՌԴ արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովն այսօր կայացած դռնփակ հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:
    
     Ասուլիսի ընթացքում ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ ՀՀ-ն ՌԴ-ի անկյունաքարային դաշնակիցներից է:
     Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը՝ Լավրովը նշել է, որ կարգավորման բոլոր տարրերն առկա են:

«Այս տարրերն ամփոփված են բազմաթիվ փաստաթղթերում, որոնք 2007, 2009, 2011թթ.-ից հանձնվել են ԵԱՀԿ քարտուղարին՝ ամրագրվելով որպես համանախագահների առաջարկներ: Դրանք բանակցային սեղանի վրա են: Այս տարրերը ձևավորվել են մեկ փաթեթում, և դժվար է վերցնել դրանցից մեկը կամ երկուսը ու ասել՝ եկեք դրանց հիման վրա համաձայնության հասնենք: Այդ պարագայում մենք չենք ունենա այն արդյունքը, որը ակնկալում ենք»:

«Մենք կփորձենք ակտիվ ջանքեր ձեռնարկել՝ կարգավորման պայմաններ ստեղծելու համար: Ես չափազանց լավատեսություն չեմ արտահայտի: Սա դժվար խնդիր է, և հակամարտությունների կարգավորման մեր փորձը գալիս է ապացուցելու, որ այն երկար կտևի»,- հավելել է Սերգեյ Լավրովը:

ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն էլ իր հերթին նշել է, որ տեղեկություններ չունի այն մասին, որ դեկտեմբերին ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպում է անցկացվելու:

«Ես մեկ շաբաթ առաջ հայտարարել էի, որ դժվար է հորինել նոր հեծանիվ: Հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, դրված են բանակցությունների սեղանին, կան աշխատանքային փաստաթղթեր, կուտակված որոշակի նյութ: Մենք շատ երկար ենք վարել բանակցությունները: Ադրբեջանն ասում է, որ մենք կարիք չունենք բանակցելու հիմնական սկզբունքների շուրջ: Չնայած Ադրբեջանի, մեղմ ասած, ոչ այնքան ոչ կառուցողական դիրքորոշմանը, բանակցությունները պետք է շարունակել, որովհետև դրանց այլընտրանք չկա: Հայաստանը տրամադրված է կառուցողական ձևով շարունակել աշխատել, հանդիպել նախագահների մակարդակով, նախարարների, բայց առաջիկայում նման բան չի նախատեսվում»,- ասել է Նալբանդյանը:


    
    
3211 | 0
Facebook