Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկիչը մահապատժի է արժանի

12:00, հինգշաբթի, 02 նոյեմբերի, 2017 թ.
Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքի ահաբեկիչը մահապատժի է արժանի
     ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորքում ահաբեկչության գործով մեղադրվող Սայֆուլո Սաիպովը մահապատժի է արժանի:
     «Նյու Յորքի ահաբեկիչն ուրախ էր, երբ խնդրում էր ԴԱԻՇ-ի դրոշը կախել իր հիվանդասենյակում: Նա սպանեց 8 մարդու, վիրավորեց 12-ին: Նրան պետք է մահապատժի ենթարկել»,- Twitter-ի իր էջում գրել է Թրամփը:
     ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ պատրաստ է նրան ուղարկել Գուանտանամոյի ռազմական բանտ, որտեղ ԱՄՆ-ն առանց դատարանի պահում է ահաբեկչության համար մեղադրվողներին:
     Ավելի վաղ Սաիպովի նկատմամբ ահաբեկչության համար մեղադրանք էր առաջադրվել, նրան ցմահ ազատազրկում կամ մահապատիժ է սպառնում:
7599 | 0
Facebook