Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ է խոսում քաղաքը

Սեյրան Օհանյանի կինը նոր բացահայտումներ կանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց չծառայած որդիների մասին

19:20, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2017 թ.
Սեյրան Օհանյանի կինը նոր բացահայտումներ կանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց չծառայած որդիների մասին
     Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քաղաքական բացահայտումը մեծ աղմուկ բարձրացրեց համացանցում: «Ելք»-ը պահանջեց, որ Վիգեն Սարգսյանը պարզաբանի՝ ինչու 1992-ին չի ծառայել բանակում, ՊՆ մամուլի խոսնակն էլ Խաչատրյանին հիշեցրեց սուտ մատնության հոդվածի մասին` նշելով, որ նախարարը ծառայել է ԶՈւ-ում: (Վիգեն Սարգսյանի կենսագրականում նշված է, որ նա ծառայել է 2000-2003 թվականներին):
     Ասում են՝ Սեյրան Օհանյանի կինն այս հրապարակումով չի սահմանափակվելու: Չի բացառվում, որ նա այսուհետ պարբերաբար բացահայտումներ անի բանակում չծառայած պաշտոնյաների ու նրանց որդիների մասին: Ըստ լուրերի՝ վերահաս վտանգն իշխանությունն արդեն զգում է, ուստի զարմանալի չի թվա, որ փորձի միջոցներ ձեռնարկել:
Տեղեկացնում ենք, որ նյութը պաշտոնական չէ:
26657 | 0
Facebook