Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կատալոնիայի խորհրդարանը կցրվի. Իսպանիայի սենատը Մադրիդից անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայում

21:20, ուրբաթ, 27 հոկտեմբերի, 2017 թ.
Կատալոնիայի խորհրդարանը կցրվի. Իսպանիայի սենատը Մադրիդից անմիջական ղեկավարություն է սահմանել Կատալոնիայում

Հոկտեմբերի 27-ին կայացած նիստում Իսպանիայի սենատը կողմ է քվեարկել Կատալոնիայի կառավարությանն իշխանությունից հեռացնելու և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն իրականացնելուն Մադրիդից: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ նշելով, որ այդ որոշմանը 214 սենատոր կողմ է քվեարկել, իսկ 47-ը՝ դեմ: Եվս մեկը ձեռնպահ է մնացել:
     Երկրի Սահմանադրության 155-րդ հոդվածի համաձայն կասեցվել է երկրում կառավարության լիազորությունները: Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 28-ին: Ինչպես ենթադրվում է, Կատալոնիայի կառավարությունը կհեռացվի, իսկ խորհրդարանում արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

6001 | 0
Facebook