Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասաց՝ կարող է Լևոնը չլինի` Սիմոնը լինի... բա դա, ա´յ անամոթ, ասելո՞ւ բան է». Լևոն Հայրապետյանի շահերի պաշտպան

12:20, ուրբաթ, 20 հոկտեմբերի, 2017 թ.
«Հովիկ Աբրահամյանն իր խոսքում ասաց՝ կարող է Լևոնը չլինի` Սիմոնը լինի... բա դա, ա´յ անամոթ, ասելո՞ւ բան է». Լևոն Հայրապետյանի շահերի պաշտպան

«Լևոն Հայրապետյանին նախաքննական մարմինները որևէ ստույգ հոդվածով չկարողացան դատել: Նրա փաստաբան Գենրի Ռեզնիկը բազմիցս է նշել, որ սա շինծու գործ էր, ես դարձյալ կրկնում եմ, որ մեր իշխանությունները` հանձինս ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և ամբողջ կառավարության օրենսդիր պալատի, մեղավոր են նրա մահվան հարցում, որ սադիստական մոտեցում ցուցաբերեցին այդ մարդու նկատմամբ: Դուք ամեն մի ստից հարց մտցնում եք ԱԺ օրակարգ, այս մարդը, որ ահռելի ներդրում էր ունեցել Արցախի Հարապետությունում, մի՞թե խղճի խայթ չունեցաք, որպեսզի խոսեիք ձայն բարձրացնեիք»,- լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Հաջակցություն Լևոն Հայրապետյանի» նախաձեռնության անդամ, իրավապաշտպան, Լևոն Հայրապետյանի մտերիմ Հայկազ Մակարյանը` հավելելով, որ Պերմյակովի և բազում այլ հանցագործների օրինակով ինչքան զիջումների է գնացել հայկական կողմը, մի՞թե չէր կարելի այդ մեկ մարդուն էլ իրենք զիջեին:
     Ըստ իրավապաշտպանի, Մարդովայի բանտը, որպես սարսափելի պայմաններ ունեցող, աշխարհի 10 վատագույն բանտերի շարքում է դասվում, որտեղ պահում են կրկնակի հանցանք գործած ամենավտանգավոր հանցագործներին:
     Հ. Մակարյանը բաց կոչով դիմել է Ռուսաստանի և Հայաստանի իշխանությանը` նշելով, որ Լևոն Հայրապետյանի հարազատները չեն նահանջելու, նրանք իրենց հետ միասին գնալու են մինչև վերջ` բացահատելու համար այդ մեղադրանքի իրական աղբյուրները:
     «Պարո´ն նախագահ, ես Ձեզ հարյուր անգամ դիմեցի, պարո´ն նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյան, Դուք Ձեր իսկ խոսքում ասացիք` կարողա Լևոնը չլինի` Բալաբեկն ու Սիմոնը լինեն... բա դա, ա´յ անամոթ, ասելո՞ւ բան է: Քաղքենիական պոռնկության պատճառով, մենք այսօր այդ մարդուն զոհ տվեցինք»,- ասել է նա:
     Վերջինը տեղեկացրել է, որ Մոսկվայում մի շարք փոքր համայնքների կողմից կազմակերպվելիք ցույցերը խստիվ արգելվել են: «Ավելին ասեմ` մենք, երբ եղանք Արցախում, քաղաքացիները, որոնք Լևոն Հայրապետյանի ցուցապաստառը փակցրել էին հենց խանութի վրա` տուգանվել են: Պոկել են դրանք և ասել` «դուք վնաս եք հասցնում արցախա-ռուսական շահերին: Հարց է առաջանում` երբ Լևոն Հայրապետյանը կառուցում էր այդ ճանապարհները, եկեղեցիներն ու մարզադաշտն, այդ ժամանակ ինչո՞ւ շահերի մասին չէիք հիշում»:
     Վերջինը տեղեկացրել է, որ Լ. Հայրապետյանը բանտից դուրս գալուց հետո պատրաստվում էր ևս 1400 պսակադրություն կատարել, ինչը, ցավոք անկատար մնաց:

6122 | 0
Facebook