Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի զոհերի թիվն աճում է

11:30, երեքշաբթի, 17 հոկտեմբերի, 2017 թ.
Իռլանդիայում «Օֆելյա» փոթորկի զոհերի թիվն աճում է
     Իռլանդիայում հզոր «Օֆելյա» փոթորկի զոհ է դարձել 3 մարդ, նրանք զոհվել են ծառերի ընկնելու հետևանքով: Ինչպես հայտնում է DW-ն, մոտ 360 հազար տուն հոսանքազրկվել է: Դուբլինում ժամանակավորապես դադարեցվել է քաղաքային տրանսպորտի աշխատանքը:
     Իշխանությունները քաղաքի բնակիչներին կոչ են արել մեքենա չվարել և առանց անհրաժեշտության տնից դուրս չգալ: Քամու ուժգնությունը կազմում է ժամում 150 կմ:
     4 կոմսությունում վտանգի ամենաբարձր՝ կարմիր մակարդակ է հայտարարվել, երկրի մնացած հատվածում՝ նարնջագույն: Հաղորդվում է նաև, որ փոթորիկը հասել է Մեծ Բրիտանիայի տարածք:
5326 | 0
Facebook