Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ղեկը փոխել, տանել «սվարկա» անելը շատ վտանգավոր է». Տիգրան Հովհաննիսյան

16:10, երկուշաբթի, 16 հոկտեմբերի, 2017 թ.
«Ղեկը փոխել, տանել «սվարկա» անելը շատ վտանգավոր է». Տիգրան Հովհաննիսյան

Հանրային տարբեր շրջանակներում աջակողմյան ղեկով ավտոմեքենաների շահագործումն արգելելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են:
     Փորձագետներն արդեն հայտնել են իրենց կարծիքն այս խնդրի հետ կապված` նշելով, որ վարորդի ղեկը լինելով աջ կողմում շատ ժամանակ անհարմարություններ է ստեղծում զուտ անվտանգության առումով: Կարծիք կա, թե վթարների մեծ մասը հենց ղեկի աջակողմյան հանգամանքով է պայմանավորված:
     MAMUL.am-ի հետ զրույցում այս տեսակետի հետ չհամաձայնեց «Ավտովարորդների պաշտպանության լիգա» ՀԿ-ի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը: «Աջ ղեկով մեքենաների վթարները կազմում են 10 % և քանի դեռ ոստիկաննությունը ոչինչ չի հրապարակել, խնդրում եմ մեկնաբանություններ չանել»,- հորդորեց նա:
     Նա նշեց, որ ցանկացած պարագայում ղեկի տեղափոխումը մի կողմից մյուսն, իրենից վտանգ է ներկայացնում:
     «Ղեկ փոխելն է վտանգավոր, մասնագետները դա են ասում... ղեկը փոխել, տանել «սվարկա» անելն է շատ վտանգավոր»,- կարծիք հայտնեց մեր զրուցակիցը` տեղեկացնելով, որ վաղը` հոկտեմբերի 17-ին, այդ թեմայով ասուլիս են տալու, որտեղ անհատ տաքսու վարորդների և, առհասարակ, ավտովարորդների մասնակցությամբ կքննարկվեն իրենց հուզող մի շարք հարցեր:
     Հիշեցնենք` ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր վերջին հայտարարությունում նշել էր, որ այս պահին աջակողմյան ղեկով տրանսպորտային միջոցների շահագործումը դադարեցնելու, դրանց սեփականատերերի համար պայմաններ սահմանող կամ նրանց իրավունքները սահմանափակող որևէ իրավական ակտ չկա:

4099 | 0
Facebook