«Ադրբեջանցի Թելման Իսմաիլովին պատկանող «Սաֆիսա» ռեստորանում, ով Իլհամ Ալիևի մտերիմն է և ջատագովը, ՀՀ վերնախավը մասնակցում է «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի որդու հարսանեկան խնջույքին: Սա խոսում է այն գռեհիկ ու խայտառակ բարքերի մասին, որը տիրում է Հայաստանի վերնախավում: Նրանք ի վիճակի չեն արձագանքելու ազգային խնդիրներին, որոնք այսօր բազմաթիվ են»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զարուհի Փոստանջյանն՝ անդրադառնալով նաև օրեր առաջ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջոցառմանը, երբ արվեստի, մշակույթի մի շարք գործիչներ արժանացան բնակարանների: «Դրա կարիքն ամենաշատն ունեցողները տարիներով դիմում են ու չեն ստանում բնակարան: Քանի որբ երեխա է գիշերը քաղցած քնում, ու արդար չէ նրանց բերանից կտրելն ու վաստակաշատներին տալը»,- նշեց նա:
Ավելի վաղ «Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդը
խոսել էր Երևանի ավագանու նիստում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպի մասին: