Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի

14:15, ուրբաթ, 06 հոկտեմբերի, 2017 թ.
Միջուկային զենքի արգելման միջազգային շարժումն արժանացել է Խաղաղության նոբելյան մրցանակի

2017թ. Խաղաղության նոբելյան մրցանակի է արժանացել Միջուկային զենքի արգելքի միջազգային շարժումը: Այն աշխարհի 101 երկրում 468 գործընկեր կազմակերպություն ունի: Այս մասին ասվում է Նոբելյան հանձնաժողովի թվիթերյան էջում:
     Ավելի վաղ հայտնի է դարձել, որ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել ճապոնական ծագմամբ բրիտանացի գրող Կաձուո Իշիգորոն:
     Ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակն ստացել են գիտնականներ Ռայներ Վայսը, Բարի Բարիշուն և Կիպու Թորնուն՝ ձգողական ալիքների դիտարկման գործում ունեցած ավանդի համար:
     Քիմիայի ասպարեզում մրցանակը շնորհվել է Ժակ Դյուբոշեին, Հոակիմ Ֆրանկին ու Ռիչարդ Հենդերսոնին՝ կենսաբանական նմուշներն ուսումնասիրելու հնարավորություն տվող կրիոէլեկտրոնային միկրոսկոպիայի մշակման համար:
     ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակակիրներ են դարձել ամերիկացիներ Ջեֆրի Հոլին, Մայքլ Ռոսբախին ու Մայքլ Յանգին՝ ցիրկադային ռիթմերը վերահսկող մոլեկուլյար մեխանիզմների ոլորտում արած հայտնագործությունների համար:
     Մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը կկայանա Ալֆրեդ Նոբելի մահվան օրը՝ դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում:

8727 | 0
Facebook