Խնդրում ենք սպասել...

Միջազգային

АвтоВАЗ-ը հայտարարել է ամենաթանկ Lada 4x4 ամենագնացի գինը

14:40, կիրակի, 01 հոկտեմբերի, 2017 թ.
АвтоВАЗ-ը հայտարարել է ամենաթանկ Lada 4x4 ամենագնացի գինը
     АвтоВАЗ-ը պաշտոնապես հայտարարել է ամենաթանկ Lada 4x4 ամենագնացի գինը, որը թողարկվում է Bronto անվանումով: Այն սովորական Lada 4x4-ից մոդելից տարբերվում է ABS արգելակներով, առջևի տաքացվող նստատեղերով, էլեկտրահայելիներով: Ամենագնացի գինը սկսվում է 676 հազար ռուբլուց (11 750 դոլար): 25 հազար ռուբլով (870 դոլար) հասանելի է Image փաթեթեը, որի շնորհիվ մեքենան կհամալրվի նոր պլաստիկ բամպերներով և հակամառախուղային լուսարձակներով: Թոփ տարբերակի գինը կկազմի 740 հազար ռուբլի (12 870 դոլար): Եվ՛ Lada 4x4 մոդելը և՛ Bronto-ն հագեցած են 1,7 լ աշխատանքային ծավալով 83 ձիաուժ հզորությամբ շարժիչով, որը հնարավորության է տալիս 100 կմ/ժ արագության հասնել 18 վայրկայնում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 137կմ/ժ:
27040 | 2
Facebook