Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Հաստատվել է Ռուսաստանում «հեռախոսային ահաբեկչությունների» կազմակերպչի ինքնությունը

15:10, երեքշաբթի, 26 սեպտեմբերի, 2017 թ.
Հաստատվել է Ռուսաստանում «հեռախոսային ահաբեկչությունների» կազմակերպչի ինքնությունը

Ռուսաստանի հատուկ ծառայությունները հաստատել են Ռուսաստանում այսպես կոչված «հեռախոսային ահաբեկչությունների» ալիքի կազմակերպչի ինքնությունը:
     Mash ալիքի տեղեկություններով՝ նա ԴԱԻՇ-ի 28-ամյա գրոհային Ալբերտ Աբրամովն է: Հաղորդվում է, որ Աբրամովը ծնվել է Ստավրոպոլում: Նա մեկնել է Սիրիա, որտեղ էլ անդամագրվել է գրոհայինների շարքին:
     «Հեռախոսային ահաբեկչությունների» նպատակն է եղել ռուսաստանցիների զգոնության թուլացումը:
     Հիշեցնենք, որ Ռուսաստանում շենքերի ականապատման մասին զանգվածային հաղորդագրություններ էին սկսվել ստացվել սեպտեմբերի 11-ից: Սպառնալիքների պատճառով տարբեր բնակավայրերում հարյուր հազարավոր մարդիկ էին տարհանվել:

8601 | 2
Facebook