Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԽՍՀՄ չեմպիոնի դուստրը դանակահարելով սպանել է հորը

12:00, երկուշաբթի, 25 սեպտեմբերի, 2017 թ.
ԽՍՀՄ չեմպիոնի դուստրը դանակահարելով սպանել է հորը

ԽՍՀՄ հոկեյի հավաքականի դարպասապահ Վիկտոր Տոլմաչյովի դանակահարված մարմինը հայտնաբերվել է նրա տանը։ Մահվան պատճառ է դարձել կրծքավանդակի՝ դանակով հասցված վերքերը։ Նախկին մարզիկը տեղում մահացել է։ 78-ամյա Տոլմաչյովի մարմինը հայտնաբերել են ոստիկանները, երբ մեկնել են նրա տուն՝ բարեկամների զանգից հետո, ովքեր հայտնել են, որ երկար ժամանակ չեն տեսել Վիկտորին և անհանգստանում են։ Հորը սպանելու կասկածանքով բերման է ենթարկվել 1962 թվականին ծնված նրա դուստրը։ Նրան սպանության մեղադրանք է առաջադրվել։

Նշենք, որ Տոլմաչյովը ԽՍՀՄ չեմպիոն է դարձել 1963-1966 թվականներին՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում։

8004 | 0
Facebook