Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մաշտոցի պողոտայի հուշարձան-շենքում շինաշխատանքներ կկատարվեն

13:25, ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2017 թ.
Մաշտոցի պողոտայի հուշարձան-շենքում շինաշխատանքներ կկատարվեն
     Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը թույլտվություն է տվել, որ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող (պետական ցուցիչ 1.6.43) Մեսրոպ Մաշտոց պողոտայի N 48 հասցեում գտնվող շենքում կատարվի բնակելի ներքին տարածքների, մասնավորապես միջհարկային ծածկերի փոփոխում: Ըստ նախագծի, պահպանվելու է հուշարձանի արժեքը և դրանում բնակելի տարածքների արդյունավետ օգտագործումը՝ փոփոխումները կիրականացվեն ընդհանուր հիմունքով (մեկ որոշմամբ) և յուրաքանչուր սեփականատիրոջ հնարավորություն կընձեռի իր բնակարանում կատարել բնակելի ներքին տարածքների և միջհարկային ծածկերի փոփոխում: Նախագծի պատասխանատուներն են Երևանի քաղաքապետարանն ու Մշակույթի նախարարությունը։ Նշենք, որ շենքի որոշ բնակարանների փայտե միջհարկային ծածկերը ժամանակին փոխարինվել են կամ ուժեղացվել են երկաթբետոնի ծածկերով: Մնացած բնակարաններում կրող փայտե ծածկերը ունեն ճկվածքներ և գտնվում են անբավարար տեխնիկական վիճակում:
2651 | 0
Facebook