Lockheed Martin ընկերության մասնագետները և ԱՄՆ-ի բանակն իրականացրել են լազերային սարքի նոր փորձարկումներ, որը կարող է ոչնչացնել անօդաչու սարքերը:
Ուայթ Սենձ հրաձգարանում անցկացված փորձարկումների ժամանակ Athena համակարգն իրար ետևից շարքից հանել է 5 Outlaw անօդաչուներ: 3,3 մ թևերի երկարություն ունեցող 30 կիլովատանոց սարքը տեղադրված է եղել ավտոմեքենայի վրա: Դրա աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան արտադրվել է կոմպակտ Rolls-Royce տուրբոգեներատորներով:
Lockheed Martin-ը հրապարակել է փորձարկումների կադրերը: Լազերը հրդեհ է առաջացրել անօդաչուի պոչամասում, ինչը հանգեցրել է դրա անկմանը: