Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մշակվել է Կինոյի մասին օրենքի նախագիծը և ներկայացվել կինոգործիչների դատին

13:30, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
Մշակվել է Կինոյի մասին օրենքի նախագիծը և ներկայացվել կինոգործիչների դատին

Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանը Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստանում ֆիլմարտադրության ոլորտի բարեփոխումների ծրագիրը։
     «Նախ հիմա ունենք ենթակառուցվածքների, ներդրողների իրավունքների պաշտպանության, ֆիլմարտադրության գործընթացի կանոնակարգման, հարկային արտոնությունների, ինչպես նաև կրթական հաստատությունների բացակայություն»։
     Նա նշեց, որ հայկական ֆիմարտադրության ոլորտում առկա այս պատկերը փոխելու համար այսօր կա հստակ ծրագիր։
     «Այս ծրագրի իրականացման, ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրման շնորհիվ ֆիլմարտադրությունը Հայաստանում առաջիկայում կարող է դառնալ չափազանց շահավետ»,- ասաց մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։
     Արսեն Բաղդասարյանը սփյուռքահայ հյուրերին փոխանցեց, որ ոլորտի առողջացման կարևոր նախապայմաններից է օրենսդրական դաշտի բարելավումը։ Այդ նպատակով մշակվել և այս փուլում կինոգործիչների դատին է ներկայացվել Կինոյի մասին օրենքի նախագիծը։ Ոլորտի առողջացման նոր ծրագիրը նախատեսում է նաև ֆիլմ հանձնակատարի ինստիտուտի ներդրում։
     «Ֆիլմ հանձնակատարը միջանկյալ կապող օղակ է՝ ֆիլմ արտադրողների, պետական մարմինների ու ներդրողների միջև։ Նրա գործառույթներից է նաև ֆիլմ արտադրողներին անհրաժեշտ տեղեկատվությամբ ապահովելը։ Կինոարտադրության ոլորտի մեր ծրագիրը նախատեսում է նաև՝ իրական ժամանակում կիրառվող զեղչի հիման վրա ֆիլմարտադրողների ծախսերի կրճատման՝ աշխարհում առաջին համակարգի ներդրում»։
     Արսեն Բաղդասարյանը վստահեցրեց, որ ներկայացված ծրագիրը համաշխարհային կինոշուկայում Հայաստանի տեղն ամրագրելու իրական հնարավորություն է ստեղծում։ Այս մասին հայտնում է ՀՀ Մշակույթի նախարարությունը:

2979 | 0
Facebook