Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Որո՞նք են այդ «ոչ էական տարածքները» և ինչպե՞ս է նման բան քննարկվում ազգից գաղտնի». Խզմալյանը՝ Նալբանդյանի ելույթի մասին

11:10, երեքշաբթի, 19 սեպտեմբերի, 2017 թ.
«Որո՞նք են այդ «ոչ էական տարածքները» և ինչպե՞ս է նման բան քննարկվում ազգից գաղտնի». Խզմալյանը՝ Նալբանդյանի ելույթի մասին
     «Ռուսական կայքը հայտնել է, որ Նալբանդյանը «Սփյուռք-Հայաստան» ժողովում խոսել է Ադրբեջանին «անվտանգության համար ոչ էական տարածքների» վերադարձման մասին՝ հավելելով, որ այդ հարցն այժմ քննարկվում է Բաքվի ու Երևանի միջև: Սա ճի՞շտ է, թե՞ սադրանք... Եվ որո՞նք են այդ «ոչ էական տարածքները»: Եվ ինչպե՞ս է նման բան քննարկվում ազգից գաղտնի...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
     Լրագրող Դերենիկ Մալխասյանը ևս անդրադարձել է նախարարի ելույթին ու գրել. «Փաստորեն Նալբանդյանը շեֆի հետ Արցախին պատկանող տարածքներեից անվատանգության տեսանկյունից «անպետք» հողեր է առանձնացրել։
     Հետքրքիր է, թե, ըստ Նալբանդյանի, ո՞ր տարածքներն Ադրբեջանին հանձնելուց հետո Արցախի անվտանգության համակարգը չի տուժելու։ Սրանց երևէ 800 հեկտարը քի՞չ էր»:
     Հիշեցնենք՝ Հայաստանի արտգործնախարարն, անդրադառնալով արցախյան հիմնախնդրի կարգավորմանը, երեկ խոսել էր ԼՂ հարակից տարածքների վերադարձի հարցին: «Խոսքը գնում է այն տարածքների վերադարձի մասին, որոնց վերադարձի դեպքում այս ամբողջ հիմնախնդրի կարգավորմանը և անվտանգության համակարգին վնաս չի հասցվելու և սպառնալիքի տակ չի դնելու հանգուցալուծումը»,- նշել էր նա:
Էդվարդ Նալբանդյանի ելույթը
4989 | 1
Facebook