25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են. ՎիվաՍել-ՄՏՍ
Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքում ԽՍՀՄ փլուզումից հետո՝ ավելի քան 25 տարի, արտաքին լուսավորության համակարգ չի եղել։ Ժամանակի ընթացքում էլ ենթակառուցվածքները մաշվել են և շարքից դուրս եկել։ 25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են. ՎիվաՍել-ՄՏՍ Ի տարբերություն էլեկտրական լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա: Արտաքին լուսավորության բնապահպանական և էներգախնայող այս համակարգի ներդրման շնորհիվ, գյուղերն էականորեն կրճատում են իրենց ֆինանսական բեռը՝ խնայված միջոցներն ուղղելով համայնքային կյանքի աշխուժացմանը: Լուսարձակներն ամռանը գյուղի փողոցները կլուսավորեն 21:00-ից մինչև 00:00, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 23:00: Տոնական օրերին լուսավորությունը կապահովվի ամբողջ գիշեր: 25-ամյա դադարից հետո, Ծովակի փողոցները լուսավորվել են. ՎիվաՍել-ՄՏՍ Ծովակ համայնքում 1827-1828 թվականներին բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Մշո գավառից գաղթածները: 1920-ական թվականներից Ծովակը հայտնի է եղել իր նավահանգստով, որտեղից իրականացվել է նավթամթերքի և տորֆի տեղափոխում: Հին գյուղի ավերակների և բնակիչների մասին վկայություններ կան ներկայիս գյուղի տարածքի արևմտյան բարձրադիր մասում: Մոտ 3500 բնակիչ ունեցող գյուղում հիմնականում զբաղվում են մանր ու խոշոր եղջերավորների անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, կարտոֆիլի և հացահատիկային բույսերի, ինչպես նաև բանջարաբոստանային, կերային կուլտուրաների մշակմամբ: |