Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Օբաման ընտրություն է կատարել պատժամիջոցների և Ռուսաստանի հետ պատերազմի միջև». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

15:15, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
«Օբաման ընտրություն է կատարել պատժամիջոցների և Ռուսաստանի հետ պատերազմի միջև». ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթը Эхо Москвы ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցնրեը, որ սահմանվել են ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից, Ռուսաստանի հետ պատերազմի այլընտրանքն են եղել:
     «Այս էր Օբամայի վարչակազմին ներկայացված ընտրությունը. «Ցանկանո՞ւմ եք պատերազմ Ռուսաստանի հետ»: Ոչ ոք դա չէր ուզում: Ռուսաստանը, որքան ես հասկանում եմ, ևս չէր ցանկանում պատերազմ Միացյալ Նահանգների հետ»,- ասել է Թեֆթը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք արդյունավետ են տնտեսական պատժամիջոցները՝ դեսպանը հայտարարել է, որ դրանք «բութ գործիք են» և «բոլորն են դա հասկանում», բայց, այնուամենայնիվ, դրանք արդյունավետ են: Նա նաև հավելել է, որ ՌԴ հանդեպ ամերիկյան վերջին պատժամիջոցներն ամերիկյան ընտրական համակարգի վրա քիբերհարձակումների արձագանքն էին: Նա նշել է, որ ԱՄՆ 50 նահանգից 30-ը հաքերային հարձակման են եթարկվել ՌԴ կողմից, ինչն արդեն անմիջական հարձակում է ընտրական համակարգին, ահա թե ինչու և՛ Սենատը, և՛ Ներկայացուցիչների պալատը միաձայն քվեարկեցին հօգուտ պատժամիջոցների սահմանման:

«Մենք միակը չենք, ֆրանսիացիաները, ֆրանսիական համակարգը ևս սպառնալիքի տակ են եղել»,- հավելել է Թեֆթը:

5663 | 0
Facebook