Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

14:05, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Եգիպտոսում ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել

Եգիպտոսում ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ է զոհվել, ևս 42-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Վթարը տեղի է ունեցել Բենի Սուեյֆ նահանգում Էլ Մինյա մայրուղում: Նախնական տեղեկություններով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումն ու բախվել բեռնատարին: Արդյունքում երկու տրանսպորտային միջոցները կամրջից ընկել են ջուրը:
     Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ Եգիպտոսում ամեն տարի ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհվում է շուրջ 12 հազար մարդ:

Աղբյուրը` life.ru
34063 | 0
Facebook