Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ճապոնիայի տարածքով անցած հյուսիսկորեական հրթիռը գործի է գցել միջուկային հարվածի մասին ազդանշանը

10:45, երեքշաբթի, 29 օգոստոսի, 2017 թ.
Ճապոնիայի տարածքով անցած հյուսիսկորեական հրթիռը գործի է գցել միջուկային հարվածի մասին ազդանշանը
    
Հյուսիսային Կորեայի կողմից արձակված բալիստիկ հրթիռն անցել է Ճապոնիայի տարածքով: Հրթիռի արձակումն իրականացվել է Ճապոնիայի ուղղությամբ տեղական ժամանակով առավոտյան ժամը 06:14-ին: Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությանը, հայտնել է, որ ԿԺԴՀ-ի հրթիռը հաղթահարել է 2700 կմ հեռավորություն 550 կմ բարձրության վրա: Reuters գործակալությունը նշում է, որ հրթիռը 3 մասի է բաժանվել: Ճապոնիայի իշխանությունները նախազգուշացրել են բնակչությանը ԿԺԴՀ-ի կողմից հնարավոր հարվածի մասին և կոչ արել ապաստան փնտրել հուսալի շինություններում կամ հողի տակ: Ընդ որում, Reuters գործակալությունն ընդգծում է, որ ճապոնացի զինվորականները նույնիսկ չեն փորձել խոցել հրթիռը՝ չնայած այն հանգամանքին, որ այն գործի է գցել հնարավոր միջուկային հարվածի մասին բնակչությանն զգուշացնող ազդանշանը:
     Նշվում է, որ հյուսիսկորեական հրթիռները չեն անցել Ճապոնիայի տարածքով 90-ականների վերջից: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն արդեն արձագանքել է տեղի ուենցածին՝ խոստանալով անհրաժեշտ միջոցներ ճապոնացիներին պաշտպանելու համար:
9007 | 0
Facebook