Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է շուրջ 360 հա անտառ». ԱԻ փոխնախարար

12:15, հինգշաբթի, 17 օգոստոսի, 2017 թ.
«Խոսրովի արգելոցի սահմաններում այրվել է շուրջ 360 հա անտառ». ԱԻ փոխնախարար

ԱԻ փոխնախարար Դավիթ Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ներկայացրել է, թե ինչ վնաս են հասցրել վերջին օրերի անտառային հրդեհները:
     Նրա տեղեկացմամբ՝ օգոստոսի 10-ին Վայոց ձորի մարզի Արտավան համայնքի շրջակա անտառում բռնկված հրդեհի մարման աշխատանքներն ամբողջովին ավարտվել են: Վայոց ձորում այրվել է շուրջ 15 կմ պարագծով խոտածածկ տարածք, որից 320 հեկտարն՝ անտառածածկ:
     «Նախնական տվյալներով՝ Խոսրովի պետական արգելոցի սահմաններում այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա-ն՝ անտառներ»,- ասաց Հակոբյանը:
     Ըստ նրա՝ հրդեհաշիջման աշխատանքներում համատեղ ջանքերով հաջողվել է կանխել հրդեհի առավել մեծ տարածումը: Իրավիճակն ամբողջովին գտնվում է վերահսկողության տակ, տվյալ պահին արգելոցում իրականացվում են հետմարման աշխատանքներ: «Այս հրդեհները հանրային մեծ քննարկումների առիթ են տվել: Պետք է հաշվի առնեին, որ նմանատիպ խոշոր հրդեհներ Հայաստանում վաղուց չեն եղել, և հանրությունը բավարար չափով տեղեկացված չէ նման հրդեհների դեմ պայքարի դժվարությունների մասին:
     Հանրությունը սպասում էր, որ այս աղետը հնարավոր է հաշված րոպեների ու ժամերի ընթացքում չեզոքացնել: Ավաղ, անտառային խոշոր հրդեհները լուրջ մարտահրավեր են անգամ աշխարհի ամենազարգացած պետությունների համար»,- ասաց փոխնախարարը:

2717 | 0
Facebook