Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սաուդյան Արաբիան պահանջում է փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը

14:35, չորեքշաբթի, 26 հուլիսի, 2017 թ.
Սաուդյան Արաբիան պահանջում է փակել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը
     Սաուդյան Արաբիան պահանջում է, որ Կատարն, ահաբեկչությանն աջակցությունը դադարեցնելու հետ մեկտեղ փակի «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը: Այս մասին «РИА-ին հայտնել է թագավորությունում ՌԴ դեսպան Աբդուրրահման Ար-Ռասսին: «Բոլորը գիտեն, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության Խորհրդի քաղաքականությունը որոշվում է փոխզիջումներով, ոչ ոք ոչ մեկին հրամաններ չի տալիս: Ես ընդգծում եմ, որ 4 երկրները Կատարի հետ պատերազմական վիճակում չեն գտնվում, նրանք պայքար են մղում ծայրահեղականության դեմ: Կատարից պահանջվում է նույնն, ինչն աշխարհի բոլոր պետություններից՝ միջազգային իրավունքին համապատասխան, այն է՝ դադարել ահաբեկիչներին աջակցելը, ֆինանսավորելն ու թաքցնելը, դադարեցնել «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի գործունեությունը, որն աջակցում է ահաբեկիչներին»,- ասել է դեսպանը։
     Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնն ու Եգիպտոսը խզեցին Դոհայի հետ դիվանագիտական հարաբերությունները:
4954 | 1
Facebook