Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պետք է խափանել Սերժ Սարգսյանի ու նրան սպասարկողների՝ իշխանությունը երկարաձգելու ծրագրերը»․ Զ․ Փոստանջյան

18:05, երեքշաբթի, 25 հուլիսի, 2017 թ.
«Պետք է խափանել Սերժ Սարգսյանի ու նրան սպասարկողների՝ իշխանությունը երկարաձգելու ծրագրերը»․ Զ․ Փոստանջյան
     «Այն, որ Սերժ Սարգսյանը երազում է 2018-ից հետո էլ պաշտոնավարել որպես առաջին դեմք, միանշանակ է, թե ինչպես է պատրաստվում անել, ժամանակը ցույց կտա։ Մեր խնդիրն այն է, որ խափանենք իր և իր շրջապատի ծրագրերը»,- «Ազատության» ուղիղ եթերում հայտարարեց «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։ Նա, միևնույն ժամանակ, նշեց, որ վաղ է խոսել 2018-ի մասին․ «Իսկ կարողանալո՞ւ է անցնցում անցում կազմակերպել 2018-ին, դեռ մինչև 2018-ը պետք է ապրի։ Իսկ ո՞վ պետք է այնպես անի, որ չկարողանա ապրել։ Դա կախված է և քաղաքական, և տնտեսական ճգնաժամից։ Նրա վիճակը կայուն չէ, ու ոչ էլ ամուր բազմել է աթոռին կամ դյուրին է պահելու զավթած իշխանությունը»,- նկատեց Փոստանջյանը։
3755 | 1
Facebook