Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

22:05, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Ելփին գյուղում տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 21-ին` ժամը 17:45-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել:
     Պարզվել է, որ «Կովերի սար» կոչվող հանդամսում «Беларус-80» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1965թ. ծնված Ա. Ք.) տրակտորը մոտ 50 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է. Ա. Ք-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով:
     Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

6017 | 0
Facebook