Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 հազար այցելու

17:05, ուրբաթ, 21 հուլիսի, 2017 թ.
Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 հազար այցելու

Յուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝
     ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:
     Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին
     6 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են
     ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երևան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
     Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու
     նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
     Կարևորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաև անվճար այցեր են
     կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների և բարեգործական
     ծրագրերի մասնակիցների համար:

2712 | 0
Facebook