Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ESET-ն Apple-ի օգտատերերին նախազգուշացնում է նոր հարձակման մասին

14:50, երկուշաբթի, 17 հուլիսի, 2017 թ.
ESET-ն Apple-ի օգտատերերին նախազգուշացնում է նոր հարձակման մասին

Ցանցահեններն Apple-ի օգտատերերից խաբեությամբ կորզում են բանկային քարտերի տվյալները` սպամ-նամակ ուղարկելով iTunes Store գոյություն չունեցող գնման մասին: Այս մասին ասվում է ESET ընկերության` MAMUL.am-ին ուղարկած հաղորդագրության մեջ:
     Կեղծ նամակում հաղորդվում է երգչուհի Ռիհաննայի ալբոմի գնման մասին և առաջարկվում է կա՛մ արհամարհել հաղորդագրությունն` այդպիսով, սակայն, հաստատելով գնումը, կա՛մ էլ չեղարկել գործարքն` անցնելով հղումով: Հղումը տանում է կեղծ կայք, որտեղ պահանջվում է գրանցել Apple ID-ին, գաղտնաբառն ու անձնական այլ տվյալներ` ներառյալ անունն, ազգանունը, հեռախոսի համարը, ծննդյան տարեթիվը և տվյալներ բանկային քարտի վերաբերյալ: Անձնական տվյլաների լրացումից հետո ցանցահեններն սպառիչ տեղեկատվություն են ստանում, որ հետագայում կարող են կիրառվել բանկային հաշիվների վրա հարձակման համար:
     ESET-ը խորհուրդ է տալիս չբացել սպամ-նամակներն ու կիրառել հակավիրուսային համալիր ծրագրեր` հակասպամ հնարավորությամբ:

5639 | 0
Facebook