Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

14:50, հինգշաբթի, 29 հունիսի, 2017 թ.
Գոռ Աբրահամյանը նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական

Գոռ Աբրահամյանը նշանակվել է գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական: Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:
     «Հարգելի գործընկերներ
     Տեղեկացնում եմ, որ հունիսի 28-ից ստանձնել եմ ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդականի պարտականությունները: Նման պատասխանատու աշխատանքն ինձ վստահելու համար շնորհակալություն եմ հայտնում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
     Վստահեցնում եմ, որ ունեցածս մասնագիտական փորձառությունը, հմտություններն ու գիտելիքները ներդնելու եմ ՀՀ գլխավոր դատախազության գործունեության հրապարակայնության էլ ավելի բարձրացմանը, զանգվածային լրատվամիջոցների և լրագրողների հետ սերտ գործընկերային հարաբերությունների զարգացմանը:
     Շնորհակալություն եմ հայտնում նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին, վերջինիս աշխատակազմին և հատկապես ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանին, ում մամուլի քարտուղարը լինելու պատիվն եմ ունեցել անցած 15 տարիներին՝ սկսած քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման առաջին ամիսներից: Այն ինձ հնարավորություն է տվել համեստ ներդրում ունենալ այդ համակարգի կայացման և զարգացման գործընթացում»:

4010 | 2
Facebook