Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ

17:00, երեքշաբթի, 27 հունիսի, 2017 թ.
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը ներկա են գտնվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) նոր անտառակայանի բացմանը: Կայանի նպատակը բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանումն է: Այն կնպաստի նաև կենսաբազմազանության պահպանմանը, գիտության զարգացմանն ու համայնքի բարեկեցության բարձրացմանը: Կայանը կառուցվել է էկո-նյութերով և հագեցած է նորագույն «կանաչ» տեխնոլոգիաներով: Այն ծառայելու է և՛որպես ԿԿԱ անտառապահների 2-րդ կայան, և՛ որպես գիտահետազոտական, կրթական կենտրոն:

Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Այստեղ հնարավոր կլինի անմիջական շփում ունենալ վայրի բնության հետ, ստանալ անհրաժեշտ պայմաններ՝ բնագիտական հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար: Անտառակայանի կառուցմանն աջակցել են Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեն (IUCN NL) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը՝ «Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի հզորացում» ծրագրի շրջանակներում: «Որքան ավելի ուրբանիզացված է դառնում մեր շրջակա միջավայրը, որքան ավելի է հարմարեցվում բնությունը մեր կենսակերպին, այնքան ավելի կարևոր է դառնում բնության այսպիսի անկյունների գոյությունը, որտեղ կարելի է զգալ մարդ-բնություն խորքային կապը, աղմուկից, աստղերի լույսը ծածկող արհեստական լուսավորությունից հեռու, վայրի բնությանը մոտ: Անտառակայանի մոդելն ինքնաբավ համակարգ է, որտեղ ջեռուցման, տաք ջրի, էլեկտրականության ստացման համար շրջակա միջավայրին վնաս չհասցնող նորագույն տեխնոլոգիաներ են կիրառված: Անտառակայանը կծառայի որպես գիտական և կրթական հանգույց, ինչպես նաև Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահների 2-րդ կայանը կլինի:
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Այս կարևորագույն տարածքը բնության պահպանության նպատակով ձեռք է բերվել մեր գործընկերներ ՎիվաՍել-ՄՏՍ- ի և Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների կոմիտեի աջակցությամբ: Այն ձևավորել է բուֆերային գոտի և էկո-միջանցք, որոնք կամրջում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը և Խոսրովի պետական արգելոցը»,- ասել է FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը։ «Բոլոր խնդիրներն առաջանում են անտարբերությունից: Բնապահպանության նկատմամբ դրսևորած յուրաքանչյուր անզգույշ վարքագիծ կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդառնալի այդ հետևանքների կրողը դառնում է նույն այն հասարակությունը, որը ժամանակին ստեղծել է խնդիրը: Մարդիկ երբեմն կարող են անտարբեր լինել նաև տեղեկացված չլինելու պատճառով: Այսպիսի կենտրոնների առկայությունը շատերին կօգնի էկոկրթությունը հասանելի դարձնել շատերին և պատգամ հղել բոլորին. ավելի դյուրին է կանխարգելել խնդիրները, քան՝ գտնել դրանց լուծումը: Վստահ եմ, որ կենտրոնը կծառայի իր նպատակին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ- ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն իր նվիրումով, եռանդով և հետևողական աշխատանքի շնորհիվ ցույց է տվել, որ բնության պահպանության ոլորտում կարելի է շոշափելի արդյունքների հասնել: Անտառակայանը կամրապնդի այդ աշխատանքի արդյունքը և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը կներկայացնի որպես նվիրված աշխատանքի հաջողված մոդել` բնության պահպանության ոլորտում»,- ասել է Բնության պահպանության միջազգային միության Նիդերլանդների ազգային կոմիտեի ավագ փորձագետ, հողերի ձեռքբերման ծրագրի համակարգող Մարկ Հոխեսլախը: 10 000 հեկտար զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) առաջին մասնավոր պահպանվող տարածքն է Հարավային Կովկասում: ԿԿԱ և հարակից տարածքներն առանցքային նշանակություն ունեն հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար։
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ

     Նախագծի արդյունավետության մասին են փաստում տարածքի կենսաբազմազանության նկատելի աճը, այդ թվում՝ ՀՀ Կարմիր գրքում գրանցված մի շարք կենդանատեսակների, մասնավորապես` բեզոարյան այծի, քարարծվի, գառնանգղի, գորշ արջի քանակական աճը և Կովկասյան հովազի առկայությունը։ Արարատի մարզում գտնվող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) գործունեության թիրախում են կենսաբազմազանության պահպանությունը, նորարարությունն ու համայնքային զարգացումը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կառավարման ներքո: Վայրի կենդանիների միգրացիոն կարևորագույն միջանցքների անվտանգությունն ապահովելուն կոչված նախագիծն իրականացվում է 2011-ից։
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ
Անտառակայան՝ բնապահպանության ոլորտում գիտակրթական ուսումնասիրությունների խթանման նպատակով․ ՎիվաՍել-ՄՏՍ

11727 | 0
Facebook