Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Անառակաբարո գործողություններ՝ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ. քրեական գործն ուղարկվել է դատարան

13:10, կիրակի, 11 հունիսի, 2017 թ.
Անառակաբարո գործողություններ՝ 12 տարին չլրացած երեխայի նկատմամբ. քրեական գործն ուղարկվել է դատարան

Դատարան է ուղարկվել 12 տարեկանը չլրացած անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու դեպքով հարուցված քրեական գործը։

Գործի շրջանակներում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, լինելով 18 տարին լրացած անձ, կատարել է անառակաբարո գործողություններ ակնհայտորեն տասներկու տարեկանը չլրացած անչափահասի նկատմամբ: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով՝ անառակաբարո գործողությունները տասներկու տարին չլրացած անձի նկատմամբ։
     Այս արարքի համար Քրեական օրենսգիրքը նախատեսում է պատիժ՝ ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

9263 | 1
Facebook