Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Այծը կերել է տիրոջ խնայած 1000 դոլարը

01:05, ուրբաթ, 09 հունիսի, 2017 թ.
Այծը կերել է տիրոջ խնայած 1000 դոլարը

Հնդկաստանում այծը կերել է իր տիրոջ կողմից երկար ժամանակ խնայված գումարների տրցակը: Այդ գումարը նա հավաքել էր տանիքի աղյուս գնելու համար: Hindustan Times-ը հայտնում է, որ Սինլուապուր գյուղում անասնապահ Սարվեշ Կումար Փալը մտել է լոգարան՝ շորերը թողնելով դրսում: Երբ լողանալուց հետո դուրս է եկել, տեսել է, որ իր այծը կերել է տաբատի գրպանում եղած գրեթե բոլոր թղթադրամները՝ թողնելով միայն մի քանի կիսածամած թղթադրամներ: Ընդհանուր առմամբ՝ այծը տիրոջը հասցրել է մոտ 1000 դոլարի վնաս: Պատժվել է այծը, թե ոչ, հայտնի չէ:

18657 | 0
Facebook