Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 16-ի

15:00, հինգշաբթի, 08 հունիսի, 2017 թ.
Իրանի ահաբեկչությունների զոհերի թիվը հասել է 16-ի

Հունիսի 7-ին Թեհրանում կատարված ահաբեկչական գործողությունների զոհերի թիվը հասել է 16-ի: Այս մասին ILNA գործակալությանը հայտնել է Իսլամական Հանրապետության դատական բժշկության կենտրոնի ղեկավար Ահմադ Շոջային:

«Ցավոք, զոհերի թիվը ավելացել է մինչև 16: Նրանց թվում կան երեք կանայք, մնացածը տղամարդիկ են»,- ասել է նա: Ավելի վաղ հաղորդվել էր 13 զոհի և 52 տուժածի մասին:

Ինչպես հայտնել են Իրանի ՆԳ նախարարությունում՝ ներկայում իրադրությունը վերահսկվում է անվտանգության ուժերի և իրավապահ մարմինների կողմից։

4810 | 0
Facebook