Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ փոխնախագահը ՌԴ-ը ու Իրանը հավասարեցրել է ահաբեկչության հետ

11:15, երեքշաբթի, 06 հունիսի, 2017 թ.
ԱՄՆ փոխնախագահը ՌԴ-ը ու Իրանը հավասարեցրել է ահաբեկչության հետ

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Ռուսաստանն ու Իրանը համարել է աշխարհում ամենամեծ սպառնալիքներից մեկը, որոնց հետ պայքարում ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ի իր գործընկերներին:
     «Սկսած Ռուսաստանի փորձերից՝ ուժով վերաձևել միջազգային սահմանները, մինչև Իրանի փորձերը՝ ապակայունացնել Մերձավոր Արևելքն ու վերջացրած ահաբեկչության գլոբալ սպառնալիքով, որը ցանկացած պահի կարող է հարված հասցնել աշխարհի ցանկացած կետին, այս ամենն ավելի վտանգավոր է այսօր, քան երբևեիցե վերջին քառորդ դարում՝ կոմունիզմի փլուզումից ի վեր,- ասել է Փենստը՝ հավելելով,- նոր և հին հակառակորդների ի հայտ գալով՝ մեր միությունը պետք է շարունակի զարգանալ, որպեսզի դիմակայի այսօրվա և վաղվա սպառնալիքներին, հատկապես՝ ահաբեկչության սպառնալիքին»
     Ավելի վաղ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեղադրել էր ՆԱՏՕ–ին Եվրոպան ապակայունացնելու և ռազմական ներուժն ուժեղացնելու համար։

8012 | 1
Facebook