Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

18:10, կիրակի, 28 մայիսի, 2017 թ.
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

Հայտնի լուսանկարիչ Օմար Ռեդան ոտքի տակ է տվել աշխարհի կեսն ու անմահացրել այնպիսի ցեղերի ներկայացուցիչների, որոնք գրեթե չեն հաղորդակցվում քաղաքակիրթ աշխարհի հետ, պահպանում են իրենց նախնիների ավանդույթներն, ու ցավոք, դանդաղ մահանում են:

Թհարուն նմանատիպ ցեղերից է: Այս մարդիկ ապրում են Հիմալայների ստորոտում: 2011 թվականի հաշվումներով՝ Հիմալայների անտառներում ապրում է 1,5 միլիոն թհարու, ովքեր կտրված են արտաքին աշխարհից և զբաղվում են հողագործությամբ ու որսորդությամբ: Լիբանանցի լուսանկարչին հատկապես գրավել են տեղի տարեց կանայք՝ իրենց արտասովոր դաջվածքներով:

Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

Օմարը հատկապես տպավորվել է այս ցեղի 3 կանանց հետ զրույցից: 3-ն էլ տարբեր կերպ են մեկնաբանել վերջույթների դաջվածքների իմաստը: Առաջինը պատմել է, որ իրենց ցեղի գեղեցիկ աղջիկներին արքայական ընտանիքը պարբերաբար գերության է տարել: Ու ճարահատյալ թհարուներն իրենց աղջիկներին տգեղացրել են՝ վերջույթներին դաջվածքներ անելով:

Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

     Երկրորդը պատմել է, թե հնուց ի վեր դաջվածք չունեցող «մաքուր» աղջիկները պիղծ են համարվել: Նրանց հետ ոչ ոք չի խոսել, կնության չեն առել, այն ամենն, ինչին նրանք դիպել են, ենթակա է եղել այրման: Դրա համար էլ բոլորն ստիպված դիմել են դաջվածքներ անողներին:
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

     Երրորդ կինն էլ ասել է, թե դաջվածքն արվել է ոչ թե մարմինը տգեղացնելու, այլ, հակառակը՝ գեղեցկությունն ընգծելու համար, և որ դաջվածքներով կինն անպայման դրախտ է ընկնում:
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները
Վերջին թհարուները. ինչու են անհետացող ցեղի կանայք դաջվածքներով ծածկել վերջույթները

Թե որն է այս տարբերակներից ճշմարիտը, դժվար է հասկանալ, հնարավոր է, որ դրանք բոլորն էլ իրենց մեջ ճշմարտության հատիկ են պարունակում:

7941 | 0
Facebook